Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են...

Ասում են...
15.05.2018 | 00:13

...թե Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարությունն առաջացրել է անգամ իր թիմակից-պայքարի ընկերների խոր տարակուսանքը։ Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը շատ է ցանկացել, որ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մնա իր պոստում, որպես լուրջ պրոֆեսիոնալ, սակայն վերջինս մերժել է։ Կառավարությունում մնալու առաջարկը մերժել է նաև Վիգեն Սարգսյանը, իսկ Դավիթ Տոնոյանի դեպքում բանակցություններն ավելի վաղ են ընթացել, ավելին, այդ օրերին վերջինիս խնդրել են բանակցել «Երկրապահի» հայտնի դեմքերի հետ Նիկոլի վարչապետությանը «կողմ» քվեարկելու շուրջ։

Դիտվել է՝ 13611

Մեկնաբանություններ